Հղի կանանց նպաստների քննարկում
Ես իսկապես համաձայն չեմ այն շահարկումների հետ, որ իրականացվում են: Ես չեմ կարծում, թե մեր շուկայում այսօր այդքան հեշտ է գտնել 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող, այնպես որ այն գործատուն, որ այսօր պատրաստ է 1 մլն դրամից ավելի վճարել աշխատողին, բնականաբար պատրաստ կլինի աշխատող կնոջը վճարել հասանելիք նպաստը: Այս մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ի պատասխան Էդմոն Մարուքյանի հարցադրման, թե արդյո՞ք խնդիրներ չի տեսնում կառավարության կողմից «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների հետևանքով, երբ հստակ ամրագրվում է, որ 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող հղի կանանց նպաստները վճարվելու են գործատուների կողմից:
Ա.Ասատրյանը վստահություն հայտնեց, որ գործատուն շահագրգիռ կլինի նպաստ վճարել, ավելին` չի կիսում այն տեսակետը, թե այդտեղ որևէ խտրականություն կարելի է դիտարկել:
Պատգամավոր Մարուքյանը սակայն պնդեց, որ առկա է հետազոտություն, որը փաստում է, որ հղի կանանց նկատմամբ խտրականություն կա անգամ գործող օրենքով` աշխատանքային պայմանների առումով, նպաստ վճարելու, իր տեղը թափուր պահելու և այլնի առումով. «Այսինքն մենք այդ խնդիրը ունեցել ենք և կարծում եմ, որ այսուհետ էլ շատ ենք ունենալու»:
Նախարարը սակայն արձագանքեց, որ այդ զեկույցին ծանոթ չէ ու ծանոթ չէ, որ հղի կանանց նկատմամբ կան խտրական դրսևորումներ: Բայց ներկայացվող փոփոխություններից ակնկալում է, հակառակը, դրական միտումներ:
Թեմային առնչվող`
Փաստաբանների պալատը՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները