Անգլիկան եկեղեցում կին-եպիսկոպոսներ կլինեն
Կանանց պաշտոնապես թույլ են տվել Անգլիկան եկեղեցու եպիսկոպոս ձեռնադրվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Եկեղեցու Գերագույն սինոդը հաստատել է համապատասխան փոփոխությունները: Ավելի վաղ դրանք հավանության էին արժանացրել Եղիսաբեթ երկրորդ թագուհին և Լորդերի պալատը: Հարցը քննարկվում էր մի քանի տարի, վերջապես վերջ են տրվել դարավոր ավանդույթներին:
Փորձագետների կարծիքով, առաջին կին-եպիսկոպոսները Անգլիկան եկեղեցում կհայտնվեն արդեն մոտ ժամանակում:
Միացյալ թագավորությունում միայն Անգլիկան եկեղեցին էր եպիսկոպոս ձեռնադրում բացառապես տղամարդկանց: 1994 թվականին Մեծ Բրիտանիայում առաջին անգամ կին-հոգևորականներ ի հայտ եկան: Հիմա նրանք 4 հազարն են 12,5 հազար հոգևորականների մեջ: Այժմ կանայք կարող են հավակնել ավելի բարձր հոգևոր կոչումների:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում