ԻԻՀ էներգետիկայի նախարար. Իրանական ընկերությունները շուտով կսկեն Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության աշխատանքները
«Իրանական ընկերությունները շուտով կսկեն Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության աշխատանքները»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը:
Նախարար Չիթչիանը նշել է, որ Իրանն ու Հայաստանն ավարտել են Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները և վստահեցրել, որ իրանական ընկերությունները շուտով կսկսեն հիդրոէլեկտրակայանի շինարարությունը:
Նկատենք, որ ԻԻՀ և ՀՀ էներգետիկայի նախարարներ՝ Համիդ Չիթչիանի և Երվանդ Զախարյանի միջիև Թեհրանում կայացած վերջին հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության, ինչպես նաև Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-ի կառուցման գործընթացի արագացման շուրջ:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրանը շահագրգռված է Հայաստանի հետ երկաթգծի կառուցմամբ