Զինված հարձակում Երուսաղեմի աղոթարանում
Յերուսաղեմի սինագոգերից մեկում կացիներով ու դանակներով զինված երկու մարդ հարձակվել են այցելուների վրա: Սինագոգը կամ ժողովարանը հրեական պաշտամունքային կառույց է՝ աղոթարան, որտեղ կատարվում է ժամասացություն:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, ոստիկանությունը կրակել է նրանց վրա: Նշվում է, որ տեղի ունեցածի հետևանքով երեք մարդ վիրավորվել է: Ոստիկանությունը դեպքը որակել է որպես ահաբեկչական գործողություն: Մանրամասները հստակեցվում են:
«Ռոյթերս»-ն էլ հայտնում է, որ վիրավորվել է առնվազն 9 մարդ, որից 5-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Reuters գործակալությունը, հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին, նշում է, որ հարձակվողներից մեկի մոտ եղել է նաև ատրճանակ: Միջադեպը տեղի է ունեցել Երևուսաղեմի արևմտյան Հար Նոֆ շրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում