Ինչո՞ւ է բացվել Մարզահամերգային համալիրի շոգեբաղնիքի դուռը
Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի շոգեբաղնիքի դուռն ինչո՞ւ է բացվել երեկ կայացած համերգի ժամանակ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հարցը տալիս է համալիրի նախկին սեփականատիրոջ ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը:
«Եթե դա լիներ սպորտային միջոցառում, տրամաբանորեն կընդունեի, սպորտսմենները նախապես պետք է տաքացնեն մկանները: Չգիտեմ, երգիչները կարիք ունեն ձայնալարերը տաքացնելու: 99 տոկոսով գիտեմ, որ դա երգիչների համար չի օգտագործվել»,- ասաց նա:
Հիշեցենենք, որ երեկ ժամը 21.25-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս: Այրվել էր համալիրի շոգեբաղնիքը՝ մոտ 25քմ, ջերմահարվել են հարակից սենյակները (25քմ):
Հիշեցնենք նաև, որ երեկ Մարզահամերգային համալիրում կայացել է Ուսանողների միջազգային օրվան նվիրված տոնական համերգը։
Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։ Հրդեհը բռնկվել էր համերգից հետո:
Կ. Գրիգորյանի խոսքով, երեկ հանալիրում բռնկված հրդեհն անփութության հետևանք է, անվտանգության միջոցներ չեն ձեռնարկվել, չի եղել շտապօգնության մեքենա, փրկարար ջոկատ, ոստիկանություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան