Լոռու մարզպետը հանձնարարել է անակնկալ այցեր կատարել կրթօջախներ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խստորեն անդրադարձել է մարզպետարանի և մարզային ենթակայության կառույցների աշխատակազմերի կարգապահական խնդիրներին:
Նա մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի, առողջապահության և սոցիալական ապահովության, ՏԻՄ և ՀԳՄ հարցերով վարչությունների պետերին հանձնարարել է անակնկալ այցեր կատարել մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կրթօջախներ, առողջապահական և սոցիալական ապահովության հաստատություններ, համայնքներ՝ վերջինների աշխատակազմերի կարգապահությունը վերահսկելու նպատակով՝ նշելով, որ անկարգապահ աշխատողների նկատմամբ կցուցաբերիվի համապատասխան մոտեցում:
Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ա. Նալբանդյանը վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովին հանձնարարել է համայնքներում իրականացվող վարչական ստուգումների արդյունքները ներկայացնել տարվա ընթացքում անցկացվող մարզխորհրդի բոլոր նիստերին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում