Մարատ Տերտերով. ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցող միջադեպերը «վերահսկվող էսկալացիա» են
ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցող միջադեպերը «վերահսկվող էսկալացիա» են: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի խփման փաստին` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Եվրոպական աշխարհաքաղաքական ֆորումի նախագահ, քաղաքագետ Մարատ Տերտերովը (Բրյուսել):
«Տեղի է ունեցել շատ ցավալի իրադարձություն, և ես կցանկանայի խորապես ցավակցել զոհված անձնակազմի հարազատներին: Այս պահին դժվար է ասել, թե կշարունակվի՞ արդոք էսկալացիան, սակայն կարող եմ նշել, որ հայկական ուղղաթիռի հետ միջադեպը հնարավոր է, անցյալ ամռանը տեղի ունեցած իրադարձությունների շարունակություն էր, երբ զոհվեցին բազմաթիվ մարդիկ: Սակայն ես չէին ասի, որ նույնիսկ այն ժամանակ` օգոստոսին, առկա էր շատ լուրջ էսկալացիա: Մոսկվայում և Վաշինգտոնում մասնագետների հետ ունեցած զրույցներից ես կարող եմ եզրակացնել, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող գործընթացները, այդուամենայնիվ, «վերահսկվող էսկալացիա» են»,-նշել է Մարատ Տերտերովը` հավելելով, որ նույնիսկ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների վրա չկա այդպիսի վերահսկողություն, ինչպիսին որ կա Ղարաբաղյան հակամարտության գոտում:
Քաղաքագետը նշել է, որ ուղղաթիռի խոցման թեմայով զրուցել է ամերիկացի նախկին դիվանագետներից մեկի հետ, ով նշել է, որ իր համազմամբ, «ուղղաթիռը չպետք է լիներ այն տեղում, որտեղ եղել է, իսկ ադրբեջանական կողմը չպետք է խոցեր այն»: