Քրդերը գրավել են ԻԼԻՊ-ին պատկանող մեծ քանակությամբ զենք ու զինամթերք
Քուրդ մարտիկները Քոբանի քաղաքում գրավել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը» պատկանող 6 շինություն և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալներով` քրդերի տրամադրության տակ է հայտնվել ձեռքի հակատանկային նռնականետեր, ատրճանակներ և գնդացիրներ: Բախումների հետևանքով սպանվել է ԻԼԻՊ-ի 13 անդամ:
«Վերջին օրերի ընթացքում մենք մեծ առաջընթաց ենք գրանցել արևելքում և հարավում»,-ասել է քրդական ուժերի ղեկավար Իդրիս Նասանը` հիշեցնելով, որ անցած շաբաթ արգելափակել էին այն ճանապարհը, որը ԻԼԻՊ-ն օգտագործում էր իր ուժերը համալրելու համար:
Իդրիս խոսքով, իսլամիստները վերահսկում են Քոբանիի գրեթե 20 տոկոսը անցած ամսվա 40 տոկոսի դիմաց:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում