Իրանի նախագահ Հասան Ռոհանին ընդգրկվել է «աշխարհի 100 մտածողների» ցանկում
«Իրանի նախագահ Հասան Ռոհանին ընդգրկվել է «աշխարհի 100 մտածողների» ցանկում»,-այդ մասին հաղորդում է իրանական «Իրդիփլոմասի.իռ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ ամերիկյան «Foreign Policy» պարբերականը հրապարակել է «աշխարհի 100 մտածողների» անունները, որոնց ցանկում ընդգրկվել է նաև ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Տեղեկատվության համաձայն՝ այս տարի ցանկը բաժանվում է 10 բաժիների և Իրանի նախագահն ընդգրկվել է «որոշում կայացնողներ»-ի բաժնում: Հասան Ռոհանիի հետ մեկտեղ սույն բաժնում են ընդգրկված նաև Հնդկաստանի և Գերմանիայի վարչապետերը: