ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանն արևմուտքին չի խնդրելու վերացնել պատժամիջոցները
Մոսկվան մտադիր չէ խնդրել արևմտյան երկրներին վերացնել պատժամիջոցները: Այս մասին «Գազետա.ռու» կայքի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Պատժամիջոցներն, ընդհանրապես, մեր ընտրությունը չէ, սակայն չենք պատրաստվում խնդրել արևմտյան երկրներին վերացնելու դրանք, չնայած մեզ պարբերաբար այդ մասին ակնարկում են. եկեք որոշակի չափորոշիչներ մշակենք, մենք ձեզ կասենք՝ ինչ եք անելու, իսկ դրա դիմաց կվերացնենք պատժամիջոցները»,-հայտարարել է Լավրովը:
Միաժամանակ, ՌԴ ԱԳ նախարարն հայտարարել է, թե Ռուսաստանը դիմակայության չի ձգտում Եվրոպայի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում