Անգլիացի քաղաքագետ. «Այդ սադրանքի նպատակը ղարաբաղյան խնդրի մասին աշխարհին հիշեցնելն էր». «168 Ժամ»
Անգլիացի քաղաքագետ, Լոնդոնի «Հաշտեցման ռեսուրսներ» («Conciliation Resources») կազմակերպության Կովկասյան ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոյերսը, «168 Ժամ»-ի հետ զրույցում խոսելով նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին, նշել է որ, ադրբեջանական այդ սադրանքի նպատակը ղարաբաղյան խնդրի մասին աշխարհին հիշեցնելն էր, ու թեև հայկական ուղղաթիռը խոցելն Ադրբեջանում համարում են հաջողություն, իրականում այն բացահայտում է Ադրբեջանի ռազմավարական տեսլականի բացակայությունը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն այս նեղմիտ ռազմավարության պատճառով կարող է ընդհանրապես իրեն անկյուն մղել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: