Հակակոռուպցիոն միջազգային հավաքը պետական կոռուպցիայի Ադրբեջանում. «Ազադլիգ»
Ընթացիկ տարվա նոյեմբերի 19-ին Վաշինգթոնը կոռուպցիայի իրավիճակի հետ կապված քննարկումներ է անցկացնելու, որտեղ անդրադարձ է լինելու նաև Ադրբեջանին, գրում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը:
Թերթի փոխանցմամբ՝ քննարկումները կազմակերպել են ԱՄՆ սենատոր Բեն Կարդինը և կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը:
«Ազադլիգ»-ը գրում է՝ եթե ձերբակալված չլինեին, ապա Ադրբեջանից այդ քննարկմանն առաջին հրավիրվածների շարքում կլինեին Լեյլա Յունուսը և Ինթիգամ Ալիևը:
Բացի այդ, թերթը զավեշտ է համարում այն, որ միաժամանակ Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի (IACA) հերթական հավաքներից մեկը պետք է անցկացվի Բաքվում, որին մտադիր են մասնակցել տարբեր երկրների պետական այրեր, նախարարներ, խորհրդարանների ղեկավարներ, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովների ղեկավարներ:
Թերթը հիշեցնում է, որ ձերբակալվածների գաղափարակից ընկերներն էլ վախի մեջ օրեր են հաշվում, ուստի միակ տարբերակը մնում է այն, որ այդ հավաքին մասնակցեն նրանք, ովքեր հայտարարում են, թե «կոռուպցիան ամբողջ աշխարհում է»:
«Ազադլիգի» հավաստիացմամբ՝ դրանք իշխանության գործիք դարձած անձինք են, որոնք Ադրբեջանը թալանելու ճանապարհով կարողացել են կաշառել մի շարք պետական այրերի, գնել Մեծ Բրիտանիայի խորհրդարանից մինչև ԵԽԽՎ մի շարք պատգամավորների՝ այդպես պահպանելով իրենց իշխանությունը: «Այդ տեսակետից, այո՛, կոռուպցիան աշխարհի տարբեր երկրներում է: Սակայն, եթե որևէ երկրում դրա առանձին դեպքեր են, Ադրբեջանում կոռուպցիան վերածվել է պետական քաղաքականության»,- գրում է թերթը:
Ինչպես նշված է նյութում, Ադրբեջանն աշխարհում կոռուպցիայի առաջնությունում երկար տարիներ առաջատարի տեղը չզիջող եզակի երկրներից մեկն է: Դրան զուգահեռ, Ադրբեջանում աշխարհում նմանը չունեցող «հակակոռուպցիոն» կառույց կա: «Այդ կառույցի գլխավոր խնամակալն աշխարհի «ամենաանպարտելի հակակոռուպցիոն գաղափարախոս» Ռամիզ Մեհտիևն է: Անկասկած, Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիան նրա բազմամյա «հարուստ փորձից» շատ բան կարող է սովորել»,- հեգնում է թերթը:
Նախորդիվ`
Ադրբեջանական «Ազադլիգ» թերթը երկրում կոռուպցիայի լուսաբանման համար արժանացել է «Freedom of Expression Awards» մրցանակի
Է. Շահինօղլու. Ադրբեջանի իշխանությունները կոռուպցիան զսպելու քաղաքական կամք չունեն
Ադրբեջանի դպրոցներում ծաղկում է կոռուպցիան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին