ԲՀԿ-ական պատգամավոր. «Ժողովրդի 99 տոկոսը իշխանափոխություն է ուզում». «ՉԻ»
«Չորրորդ իշխանության» զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանը:
-Մտավախություն չկա՞, որ մինչև ակտիվ քայլերի դիմեք, հասարակության մեջ հիասթափություն և անվստահություն լինի:
-Ոչ, նման մտավախություն չկա: Ժողովրդի 99 տոկոսը ուզում է և պատրաստ է իշխանափոխության:
-Իսկ մտավախություն չունե՞ք, որ իշխանություններն այս ժամանակահատվածն օգտագործում են Եռյակին թուլացնելու, պառակտումներ մտցնելու համար:
-Ոչ, նման մտավախություն չունեմ, որովհետև Եռյակի հետևում կանգնած է տասնյակ հազարավոր ժողովուր: Եռյակն այսօր արտահայտում է ժողովրդի կարծիքը, ոչ թե անձնական տեսակետները: Եվ այդ պարագայում ոչ մի պառակտում մեզ չի սպասում, նման բան չի կարող լինել:
-Հայաստանում իշխանափոխությունը որքանով եք ռեալ համարում:
-Այնքանով, որքանով ժողովրդի ցանկությունն է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: