«Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ցուցահանդեսը` Թեհրանում
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Թեհրանի հայոց թեմի հանձնախմբի նախաձեռնությամբ Թեհրանում բացվել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ցուցահանդեսը և տեղի է ունեցել համանուն գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաև գրքի հեղինակ պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի լրատվական ծառայությունը:
Նոյեմբերի 14-ին «Արարատ» մարզամշակութային համալիրի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպված ցուցահանդեսին, ներկայացված են եղել միջազգային մամուլի առաջին էջերի 60 պատկերներ, որոնք արտացոլում են մարդկության և քաղաքակրթության դեմ թուրքական հանցագործությունների իրական պատկերը, որը մշտապես եղել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում