ՀԱԿ-ը դեկտեմբերի 10-ին ավանդական դարձած երթ է անելու. «ՀԺ»
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հարցին, թե ՀԱԿ-ը դեկտեմբերի 10-ին երթ անելու է, պատասխանել է. «Միանշանակ»: Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության օրն է, ու ՀԱԿ-ը ավանդաբար այդ օրը երթ է անում:
Թերթի թղթակիցը Զուրաբյանից հետաքրքրվել է, թե եռյակի մյուս ուժերը՝ ԲՀԿ-ն ու «Ժառանգություն»-ը և՞ս մասնակցելու են երթին, ինչին նա արձագանքել է. «Ես վստահ եմ, որ բոլորը կմասնակցեն, որովհետև սա ինչ-որ մի քաղաքական ուժի միջոցառում չէ, այլ Հայաստանի քաղաքացիների իրավունքներին վերաբերող միջոցառում»:
Թերթի հաջորդ հարցին, թե արդյո՞ք եռյակի լիդերները կմասնակցեն երթին, նա ասել է. «Դուք ինձանից ուզում եք մի տեղեկություն, որին ես չեմ տիրապետում»: