ԵԽԽՎ-ն ընդունեց «Սաֆարովի գործով» Ադրբեջանին դատապարտող բանաձև
Այսօր Բրյուսելում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովի արդարացումը, ով դատապարտվել էր Հունգարիայում հայ զինվոր Գուրգեն Մարգարյանին 2004թ․-ին սպանելու համար։
Այսօր Բրյուսելում ընդունված բանաձևում, որը կազմվել է անգլիացի պատգամավոր Քրիստոֆեր Չոպի զեկույցի հիման վրա, ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը, որի անդամ են ԵԽԽՎ 60 առաջատար ներկայացուցիչներ, ասվում է, որ «Դատապարտված անձանց արտահանձնման» մասին կոնվենցիայի 12-րդ հոդվածը Ռամիլ Սաֆարովի դեպքում կիրառելը միջազգային հարաբերություններում բարեխղճության սկզբունքների և օրենքի գերակայության սկզբունքների խախտում է։
Ռամիլ Սաֆարովը 2007թ․-ին Հունգարիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց հնարավոր ազատ արձակման պայմանով, ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցելու ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար։
Հունգարիայում 8 տարի ազատազրկման մեջ լինելուց հետո Սաֆարովին Հունգարիան արտահանձնեց Ադրբեջանին։ Ադրբեջանը Սաֆարովին ընդունեց որպես ազգային հերոսի, անհապաղ ներում, ինչպես նաև պարգևներ շնորհեց։
«Դատապարտված անձանց արտահանձնման» մասին կոնվենցիան, ըստ ԵԽԽՎ բանաձևի, չի նախատեսում հայրենիք վերադարձից անմիջապես հետո դատապարտյալի ազատ արձակում։
ԵԽԽՎ-ն կոնվենցիայի անդամ երկրներին կոչ է անում կոնվենցիաները, պայմանագրերը մեկնաբանել և կիրառել իրենց նպատակներին համապատասխան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան