Հղիների նպաստների աղմկահարույց նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց
Քիչ առաջ 67 կողմ, 7 դեմ, 25 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը շուրջ երկու ամիս է բուռն քննարկումների ու սուր քննադատության էր արժանանում:
Նշենք, որ ընդդիմադիրները դեմ են նախագծին, քանի որ դրանում աշխատող կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքի հիմքեր առաջացնող վտանգ են տեսնում, իսկ ԲՀԿ-ն նախօրեին հայտարարեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում խմբակցությունը դեռ կքննարկի նախագիծը, այնպես որ այս պահին որոշում են կայացրել ձեռնպահ քվեարկել:
Թեմային առնչվող՝
Հղի կանանց նպաստների քննարկում
Կուրծք մի ծեծեք. Սա անարխիստական նախաձեռնություն է. Ա.Մինասյան