ԵԱՀԿ-ն խթանում է ոստիկանության բարեփոխումների գործընթացը Հայաստանում
Ոստիկանության բարեփոխումը՝ որպես քրեական արդարադատության խթանման միջոց՝ դա է ԵԱՀԿ-ի կողմից հրատարակված նոր ուղեցույցի թեման, այն այսօր ներկայացվել է Հայաստանի ոստիկանության կրթահամալիրի անձնակազմին և ուսանողներին:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ուղեցույցը պարունակում է գործնական միջոցառումների կոնկրետ օրինակներ առ այն, թե ինչպես ոստիկանության բարեփոխումների շրջանակում բարելավել համագործակցությունը քրեական արդարադատության տարբեր ինստիտուտների, համապատասխան պետական մարմինների, ինչպես նաև անվտանգության և արդարադատության ոլորտներում ծառայություններ մատուցող ոչ պետական կառույցների և քաղաքացիական հասարակության միջև:
Հրատարակությունը ներկայացվել է նաև նախօրեին՝ ոստիկանության գործունեության հաշվետվողականության և թափանցիկության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, որոնք կազմակերպվել էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ: Նույն օրը, ուղեցույցը ներկայացվել է նաև ոստիկանության շտաբում՝ ոստիկանության ղեկավարությանն ու ոստիկանական բարեփոխումների քաղաքականությունը մշակող աշխատակիցներին:
«Բարեփոխումները քրեական արդարադատության մեկ հատվածում պետք է ներդաշնակեցվեն այլ ոլորտներում բարեփոխումների հետ՝ բարելավելու ողջ քրեական արդարադատության գործընթացը և անվտանգության և արդարադատության մատչելիությունը բոլորի համար: Այս ուղեցույցը օգտակար կլինի Հայաստանի ոստիկանության համար, որը ներկայումս լուրջ բարեփոխումների ընթացքում է»,- ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը:
Նշված նախաձեռնությունից բացի, այս շաբաթվա ընթացքում՝ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել են դասընթացներ ընտանեկան բռնության կանխարգելման, անչափահաս իրավախախտների և հանցագործության կատարման վայրի զննության վերաբերյալ:
Ուղեցույցը թարգմանվել է հայերեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից՝ այն հասանելի դարձնելու համար հիմնական բոլոր դերակատերներին, ովքեր ներգրավված են ոստիկանության բարեփոխումների գործընթացում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում