«Պատասխան` 100 տարի անց». 24 արվեստագետի աշխատանքներ կհավաքվեն մեկ հարկի տակ
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում երեկ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի մասնակիցների և մասնագիտական հանձնաժողովի ամփոփիչ հանդիպումը։ Այս մասին հայտնում են «Պատասխան 100 տարի անց» նախագծի լրատվական բաժնից:
Հանձնաժողովի կազմում են եղել մրցույթի կոորդինատոր, մասնագիտական հանձնաժողովի նախագահ, արվեստաբան Արմեն Գասպարյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Առուտչյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր Գագիկ Ղազարյանը, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը: Մրցույթի պատասխանատու քարտուղարն է «Պատասխան` 100 տարի անց» համալիր ծրագրի համակարգող Հասմիկ Հախվերդյանը:
Ներկայացված էսքիզային աշխատանքների քննարկման արդյունքում հանձնաժողովը որոշել է մրցույթի մասնակցության պայմանագրեր կնքել 24 հեղինակների հետ՝ ստեղծվելիք աշխատանքները կանոնակարգելու նպատակով։ Նոյեմբերի 25-ից 2015 թ. հունվարի 25-ը`մրցութային փուլի ընթացքում, հանձնաժողովի անդամները կայցելեն երիտասարդ ստեղծագործողների արհեստանոցներ, կտան անհրաժեշտ ցուցումներ: 2015 թ. հունվարի 26-ին ավարտուն աշխատանքները կհավաքվեն մեկ հարկի տակ` Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում են մասնագիտական կրթություն ունեցող մինչև 40 տարեկան ստեղծագործողները:
Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ «Պատասխան` 100 տարի անց» խորագրով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի 24 մասնակիցներին.
1. Արա Շահումյան
2. Արտեմ Կազարյան (Մելիք-Ազարիանց)
3. Արփինե Քեթցյան
4. Մայա Ավագյան
5. Լևոն Չքոլյան
6. Սուրեն Սաֆարյան (Սաֆար)
7. Քնարիկ Մուրադյան
8. Հայկ Պետրոսյան
9. Սարգիս Բաբայան
10. Իլյա Նեկրասով /ՌԴ/
11. Սյուզաննա Հակոբյան
12. Գեղամ Աբրահամյան
13. Զաքար Դեմիրճյան
14. Վահագն Թադևոսյան (Իգիթյան)
15. Արմեն Զաքարյան
16. Հարություն Կարապետյան
17. Մհեր Խաչատրյան /ԱՄՆ/
18. Գևորգ Թադևոսյան
19. Հեղինե Հովհաննիսյան /Ֆրանսիա/
20. Դավիթ Թևանյան
21. Նարեկ Կնյազյան
22. Ռաֆայել Մանուկյան
23. Մանվել Մաթևոսյան
24. Ստելլա Գրիգորյան
«Պատասխան` 100 տարի անց» խորագրով Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթն իրականացվում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության և ՎիվաՍել ՄՏՍ ընկերության աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին