Իսպանիայի խորհրդարանը ճանաչել է Պաղեստին պետությունը
Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը ճնշող մեծամասնությամբ ճանաչել է Պաղեստին պետությունը: Այս մասին հայտնում է ABC news-ը` հղում կատարելով Associated Press գործակալությանը:
Խորհրդանշական բնույթ ունեցող բանաձևին կողմ է քվերակել 319 պատգամավոր, դեմ 2-ը, իսկ ձեռնպահ` 1-ը: Այժմ բանաձևը վերանայվելու է խորհրդարանի վերին պալատում:
«Այս ճանաչումը պետք է Պաղեստինի ու Իսրայելի միջև բանակցային գործընթացի արդյունք հանդիսանա, այնպես որ երկու կողմերը խաղաղություն և անվտանգություն երաշխավորեն, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանություն և տարածաշրջանում կայունություն»,-ասվում է բանաձևում:
Փաստաթղթում կոչ է արվում նաև երկրի կառավարությանը քայլեր ձեռնարկել, որպեսզի Պաղեստինը ճանաչեն ԵՄ այլ երկրներ:
Հիշեցնենք, որ անցած ամիս նման խորհրանշական քայլի դիմեցին նաև Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի խորհրդարանները, իսկ Շվեդիան պաշտոնապես ճանաչեց Պաղեստին պետությունը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում