ՄԱԿ ԱԽ-ն պահանջել է պատասխանատվության ենթարկել ԻԼԻՊ-ին
ՄԱԿ ԱԽ-ն վճռականորեն դատապարտել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» կողմից ԱՄՆ քաղաքացի Պիտեր Կասիգի և 15 սիրիացու գլխատումը: ԱԽ-ի ընդունած հայտարարության մեջ ԻԼԻՊ-ի գործողությունները «արսափելի ու ստոր» են անվանվում և նշվում, որ նրանց պետք է պատասխանատվության ենթարկեն: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
«Այդ հանցագործությունները ԻԼԻՊ-ի դաժանության մասին հերթական հիշեցումն է, որը պատասխանատվություն է կրում սիրիացի և իրաքի ժողովուրդների վրա հազարավոր հարձակումների համար»,-ասվում է փաստաթղթում:
ԱԽ անդամներն իրենց ցավակցությունն են հայտնել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև Սիրիայում ու Իրաքում ռազմական գործողությունների մասնակիցներից պահանջել են «հետևել միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած պարտավորություններին», այդ թվում և ապահովել հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների անվտանգությունը:
ՄԱԿ ԱԽ-ն կոչ է արել նաև անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին, որոնց առևանգել էին ԻԼԻՊ-ի, «Ջաբհաթ Ալ-Նուսրայի» և այլ ահաբեկչական խմբավորումների անդամներ: Բացի այդ, հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԻԼԻՊ-ին և նրանց, ովքեր հարում են նրանց գաղափարներին, պետք է հաղթել, իսկ ատելությունը, բռնությունը և անհանդուրժողականությունը հարկավոր է վերացնել: