Անջելինա Ջոլին մտածում է դերասանական կարիերայի ավարտի մասին
Անջելինա Ջոլին մտածում է դերասանական կարիերայի ավարտի մասին: Du Jour ամսագրին տված հարցազրույցում նա ասել է, որ ֆիլմեր նկարահանելն իրեն ավելի է դուր գալիս, քան խաղալ դրանցում: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
«Ես ինձ երբեք տեսախցիկի առջև հարմարավետ չեմ զգում, բայց մտածում եմ, որ ինձ մոտ ստացվում է ֆիլմեր նկարահանել: Որպես ռեժիսոր՝ ես ավելի երջանիկ եմ»,- ասել է Ջոլին:
Բայց և այնպես, դերասանուհին դեռ մտադիր է նկարահանվել մի քանի ֆիլմում: Մոտակա ժամանակներում մեծ էկրան կբարձրանա նրա «By the Sea» ֆիլմը, որտեղ նա հանդես է գալիս նաև որպես դերասանուհի: Ֆիլմում նկարահանվել է նաև Ջոլիի ամուսինը՝ Բրեդ Փիթը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին