ԵԱՀԿ խնդրում է Երևանին և Բաքվին հնարավորություն ընձեռել մոտենալ կործանված ՄԻ-24-ին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգություն են արտահայտել Ադրբեջանի կողմից խփված ուղղաթիռի անկման վայր հասանելիություն չլինելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հայկական և ադրբեջանական կողմերի տեսակետները տարբեր են այս կապակցությամբ: Հայկական կողմը պնդում է, որ ռազմական ուղղաթիռը կատարել է ռազմա-մարզական թռիչք որի ժամանակ այն խոցվել է: Իսկ ադրբեջանական կողմը նշում է, որ ՄԻ-24 ուղղաթիռը հարձակվել է ադրբեջանական դիրքերի վրա:
Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել կողմերին դադարեցնել կրակը դեպքի վայրի մոտակայքում: ԵԱՀԿ տվյալներով, ուղղաթիռը գտնվում է ականապատված չեզոք գոտում:
«Մենք հաստատում ենք նոյեմբերի 12-ին արված մեր հայտարարությունը և հիշեցնում ենք հակամարտության կողմերին, հրադադարի ռեժիմի պահպանման պատասխանատվության, ինչպես նաև Սոչիում, Նյուպրոտում և Փարիզում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ստանձնած պարտավորությունների մասին»,- մասնավորապես ասված է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան