Եվրոպական ազատ դաշինքի նախագահը խստորեն դատապարտել է ադրբեջանական ագրեսիան
Եվրոպական ազատ դաշինքի (ԵԱԴ) տարածած հաղորդագրության համաձայն` դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին, տեղեկանալով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման և հայկական ուղղաթիռի խոցման մասին, անհրաժեշտ է համարել աջակցության նամակ ուղղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
Ֆ. Ալֆոնսին իր նամակում, մասնավորապես` ասում է. «Այս միջադեպը բացարձակապես անընդունելի է: Մենք կիսում ենք իրենց կյանքը կորցրած անմեղ մարդկանց ընտանիքների և ընկերների վիշտը և խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից նման ագրեսիայի դրսևորումը»:
Այս կապակցությամբ դաշինքի նախագահը նաև «կոչ է անում եվրոպական կառույցներին միջոցներ ձեռնարկել այս առիթով և հետևողականորեն հետաքննել, որպեսզի ի հայտ գա այն քաղաքական պատասխանատվությունը, որը բերեց նման սարսափելի հանգուցալուծման»:
Ֆ. Ալֆոնսին իր հաղորդագրության մեջ նաև ընդգծում է, որ «այն փաստը, որ Ադրբեջանի ղեկավարությունը շքանշան է տվել այդ հրամանը կատարող սպային, անթույլատրելի է, և մենք (ԵԱԴ) կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության վերաբերմունքի և ռազմավարության փոփոխությունը խիստ անհրաժեշտություն է»:
Եզրափակելով նամակը` Ֆրանսուա Ալֆոնսին հավաստիացնում է, որ ԵԱԴ-ը շարունակելու է հետևել տարածաշրջանում իրավիճակի զարգացումներին և աջակից է լինելու երկարաժամկետ խաղաղության կառուցման համար անհրաժեշտ ժողովրդավարական հենքի ձևավորմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները