Եգիպտոսի նախկին նախագահի համար գլխավոր դատախազությունը մահապատիժ է պահանջել
Եգիպտոսի գլխավոր դատախազությունը մահապատիժ է պահանջել նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի և «Մուսուլման եղբայրների» 35 առաջնորդի համար, ովքեր մեղադրվում են լրտեսության մեջ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում կատարելով MENA գործակալությանը:
Դատախազը, ելույթ ունենալով դատարանում, հայտարարել է, որ Մուրսին և իր օգնականները օտարերկրյա հատուկ ծառայություններին, մասնավորապես Իրանի հետախուզական ծառայությանը, գաղտնի փաստաթղթեր են փոխանցել: Բացի այդ, ըստ մեղադրողի, Մուրսին և իր կողմնակիցները համագործակցել են «ՀԱՄԱՍ» շարժման հետ, որպեսզի երկրում անկայուն իրավիճակ ստեղծեն:
Իր հերթին Մուրսին դատարանում կրկին հայտարարել է, որ չի ճանաչում դատարանի իրավասությունը, և հետագա լսումներին ինքն իրեն պաշտպանելու ցանկություն է հայտնել:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանությունը տապալվեց հուլիսի 3-ին, որից հետո երկրում նոր թափով շարունակվեցին Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումները: Մուհամեդ Մուրսին ձերբակալվեց հուլիսի 26-ին՝ լրտեսության ու պետական դավաճանության, 2011 թվականի սկզբին հակակառավարական ցույցերի ժամանակ բանտից փախուստի դիմելու, ինչպես նաև ծայրահեղական «ՀԱՄԱՍ» խմբավորման հետ համագործակցության մեղադրանքով: Իսկ օգոստոսի 19-ին նրան մեղադրեցին նաև 2012 թվականի բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների սպանությունների և կտտանքների մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում