Լիբանանի զբոսաշրջության նախարար. Հայաստանի և Լիբանանի միջև զբոսաշրջային հարաբերությունները հզորացնելու անհրաժեշտություն կա
Լիբանանի զբոսաշրջության նախարար Միշել Ֆարաոնը կոչ է արել զբոսաշջության ոլորտում ամրապնդել Հայաստանի և Լիբանանի միջև համագործակցությունը` հաշվի առնելով երկու երկրների միջև առկա երկարատև կապերը: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
«Երկու երկրների միջև զբոսաշրջային հարաբերությունները հզորացնելու անհրաժեշտություն կա, քանի որ մեր ժողովուրդները բարեկամներ են, իսկ մեր երկրները ընկերներ են, և մենք շատ կապված ենք միմյանց հետ»,-ասվում է նախարարի հայտարարության մեջ:
Ֆարաոնն ընդգծել է Լիբանանում հայկական սփյուռքի կարևորությունը, որը Լիբանանի բնակչության անբաժանելի մասն է: Ըստ նրա` Լիբանանը խրախուսում է իր քաղաքացիների` Հայաստան կատարած այցերը, որոնք նպաստում են զբոսաշրջության ոլորտի վերականգնմանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում