«Երկու հսկա՝ Ռախմանինով և Շալյապին: Հայացք 21-րդ դարից» ցուցահանդեսը` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում
Նոյեմբերի 21-23-ը Երևանում կանցկացվի «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները: Մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողովը: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Համաժողովի նպատակն է վեր հանել մշակութային ժառանգության պահպանության գործում թանգարանների դերն ու նշանակությունը, բնագավառում՝ արդի մարտահրավերներն ու ձեռքբերումները:
Համաժողովի շրջանակում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում կանցկացվի «Մշակութային ժառանգության պահպանության արդի հիմնահարցերը» թեմայով կլոր սեղան, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ «Ռուսասատանի և Հայաստանի թանգարանները: Մշակույթների երկխոսություն» միջազգային գիտաժողովը:
Զեկուցումներով հանդես կգան Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարների տեղակալները, խոշոր թանգարանների տնօրենները, անվանի գիտնականներ և մշակութային գործիչներ, Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների միջև կնքվի թանգարանների համագործակցության մասին համաձայնագիր: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կբացվի «Երկու հսկա՝ Ս. Ռախմանինով և Ֆ. Շալյապին: Հայացք 21-րդ դարից» ցուցահանդեսը:
Համաժողովը կազմակերպվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, Հայաստանի և Ռուսաստանի մշակույթների նախարարությունների նախաձեռնությամբ, Թանգարանների միջազգային խորհրդի ռուսաստանյան կոմիտեի (ԻԿՕՄ Ռուսաստան), Թանգարանների միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի (ԻԿՕՄ Հայաստան) աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա