Ծափեր ԱԺ-ում. ՀՀԿ-ին չհաջողվեց ընդունել օրենքը
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի կոչը խմբակցություններին` քննարկել և դեմ արտահայտվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծին, անարձագանք չմնաց. քսան րոպե ընդմիջումից հետո այն չընդունվեց, քանի որ ՀՀԿ-ն չկարողացավ ապահովել քվեարկող պատգամավորների անհրաժեշտ քանակ, իսկ ընդդիմությունը գրեթե չմասնակցեց քվեարկությանը:
ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարեց, քանի որ երկրում իրավական պաշտպանությունը ցածր մակարդակ ունի, քաղաքացու անձնական տվյալներն էլ կարող են արտահոսել արտերկիր, խմբակցությունը որոշում է կայացրել չմասնակցել քվեարկությանը:
Նշենք, որ նախագծի չընդունվելը ընդդիմադիրները ողջունեցին ծափերով:
Թեմային առնչվող`
ԱԺ-ում պարտադրված ընդմիջում է. Խմբակցությունները մտածելու բան ունեն