Արքայազն Չարլզը դատապարտել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը
Բրիտանիայի արքայազն Չարլզը Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի կատարած այցի ընթացքում դատապարտել է Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը: Արքայազնի այցը կայացել է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վիճակի մասին համաշխարհային հանրությանն իրազեկելու քարոզարշավի շրջանակներում: Տեղեկացնում է «Ասբարեզ»-ը:
«Բառացիորեն սրտակեղեք է տեղեկանալ քրիստոնյաների և եկեղեցիների վրա հարձակումների մասին, որտեղ նրանք հավաքվում են, ինչպիսին էր այս տարի ավելի վաղ Դեր Զորում հայկական եկեղեցու անմիտ և դաժան կործանումը»,- նշել է արքայազնը:
Արքայազն Չարլզը հիացմունք է հայտնել կրոնական հոտի քաջության և հավատի միասնականության կապակցությամբ` նշելով, որ սարսափելի և բարբարոսական բռնության պայմաններում այն հավատի իրական խորհրդանիշ է բոլորի համար: Վերջինիս խոսքով` հայերը` որպես քրիստոնյաներ, միշտ խաղաղությամբ են ապրել իրենց հարևանների հետ:
Հաղորդվում է, որ արքայազնի հատուկ այցի առթիվ Լոնդոնում հայ համայնքի հետ միասին ներկա է եղել նաև Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպան Արմեն Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում