Ս.Օհանյանը՝ խոցված ուղղաթիռի մասին. «Առայժմ մեր ջանքերն ուղղված են դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը»
«Այսօր մենք մեր ջանքերն ուղղել ենք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելուն: Կարծում ենք՝ մեր հարևանները կհասկանան, որ, ի վերջո, միջազգային մարդասիրական նորմերի կանոնների համաձայն պետք է թույլատվի թեկուզ ուղղաթիռի ընկած վայրի կամ եթե թեկուզ մարտական գործողությունների վայր էլ լինի, գործողություններից հետո այդ վայրի ուսումնասիրումը և այնտեղ մնացած աճյունների ուսումնասիրումն ու տեղափոխումը: Այլ տարբերակներ ուժի մեջ միշտ էլ կան, բայց առայժմ մեր ջանքերն ուղղված են դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյանհատվածի օդային ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի վերաբերյալ հարցին և ի՞նչ քայլեր են արվում խոցված ուղղաթիռի ընկնելու վայր հասնելու ուղղությամբ:
Նախարարն ասաց, որ ուղղաթիռի անձնակազմն ուսումնավարժական թռիչքի ժամանակ է խոցվել և մեր տարածքում, ինչը բոլոր տիպի նորմերի խախտում է։
«Անկասկած զորավարժությունների ընթացքում նրանք բարձրացնում են իրենց մարտական ապատրաստականությունը և, կարծում եմ, նախօրոք էր ցուցում տրված, որպեսզի խոցեն»,-նշեց նախարարը:
Ս. Օհանյանի խոսքով, հայկական կողմից կատարած դիվանագիտական աշխատանքը, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների, Անջեյ Կասպշիկի, Կարմիր Խաչի հետ հանդիպումները տվեցին իրենց արդյունքը, համանախագահները կոնկրետ հայտարարություն կատարեցին և հորդորեցին Ադրբեջանին, որպեսզի թույլ տա, իսկ Հայաստանին, որպեսզի աջակցի, որ կարողանան դեպքի վայր մեկնել, ականազերծման աշխատանքներ կատարել և գտնել օդաչուներին:
Պատասխանելով այն դիտարկմանը, թե Ադրբեջանը առաջարկում է օդաչուների դիակները փոխանակել դիվերսանտների հետ, Սեյրան Օհանյանն ասաց. «Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը: Բոլորիս համար ակնհայտ է, որ դիվերսանտները հանցագործություն են կատարել, ինչի համար պետք է պատասխան տան»:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանական սադրանքը պատերազմ հրահրելու նպատակ էր հետապնդում նման քայլի դիմելով, Ս. Օհանյանն ասաց. «Նրանց կողմից իրականացված բոլոր տիպի խախտումները սադրանքներ են, որոնք լարվածության համապատասախան աստիճան են ապահովում բանակցային գործընթացում հաջողություններ ունենալու համար»:
Նախարարը նաև ասաց, որ դեպքի հենց առաջին իսկ օրվանից օդաչուների ընտանիքի անդամների հետ համապատասխան աշխատանքներ են տարվում, օդաչուների հայրերին անձամբ երեկ է ընդունել: «Համբերություն եմ ցանկացել, հորդորել եմ համբերել, մինչև դիվանագիտական ճանապարհով կկարողանանք հարցը լուծել»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան