Ֆիլիպ Սուինեն. ՀՀ-ն կարող է զարգացնել առևտրային կապերը ՌԴ-ի և ԵՄ-ի միջև
Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո կարող է զարգացնել առևտրային կապերը նաև ՌԴ-ի և Եվրամիության միջև: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպվող ֆրանսերեն լեզվի երկրորդ համաշխարհային ֆորումի հարցերով Բելգիայի հատուկ հանձնարարության դեսպան Ֆիլիպ Սուինենը՝ պատասխանելով ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալու ու դրանից հետո հնարավոր բացասական ու դրական ազդեցությունները ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցին:
Նա նշեց, որ երբեմն տնտեսությունը կարող է ազդել քաղաքականության վրա: Միաժամանակ դեսպանն ասաց, որ Հայաստանը կարևոր է Եվրամիության համար: