ԱՄՆ պետքարտուղարություն. ԱՄՆ-ն կոչ է անում Արցախյան հակամարտության կողմերին կրկնապատկել ջանքերը խաղաղ լուծման համար
«Մենք կարծում ենք, որ այս միջադեպը հիշեցնում է բոլոր կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման համար ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտության մասին»,- կարճատև ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն` անդրադառնալով նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների կողմից խոցած ԼՂՀ ՌՕՈւ ուղղաթիռի միջադեպին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ջանքեր գործադրում է ԵԱՀԿ ներկայացուցիչների` ուղղաթիռի անկման վայր մուտք գործելու ուղղությամբ, Պետքարտուղարության ներկայացուցիչը նկատել է, թե չի բացառում, որ հավանական է` ԵԱՀԿ ներկայացուցչին մերժել են անկման վայր մուտք գործելու հարցում:
Հիշեցնենք, որ Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ` նոյեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով խոցվել է Արցախի ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռ, որն ուսումնամարզական թռիչք էր կատարում: Այն տարածքը, որտեղ արձանագրվել է միջադեպը, շփման գծին բավականին մոտ է: Հակառակորդը միջադեպից հետո շարունակել է տարբեր տրամաչափերի զենքերից ինտենսիվ կերպով կրակ բացել միջադեպի վայրի ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արցախի հետ սահմանային հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն աննախադեպ սադրանք իրականացրեց, որը հանգեցրել է նաև իրավիճակի սրմանը, իսկ ադրբեջանական կողմի հնարանքները, թե իբր հայկական ուղղաթիռներն իրենց դիրքերի ուղղությամբ հարձակման փորձեր են արել, ու իբրև թե իրենք էլ միայն պատասխանել են այս քայլին, անհեթեթ են:
«Ուղղաթիռի բեկորների ուսունասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին, ադրբեջանական կողմի կրակահերթը նաև թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան: Այս աննախադեպ լարման հետևանքներն ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին: Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: Անձնակազմի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ կհայտնենք»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նյութեր թեմայի շուրջ`
Բաքուն ԵԱՀԿ պատվիրակության անվտանգության ապահովման ոչ մի երաշխիք չի տվել ուղղաթիռի անկման տարածքում
Եթե մարտական գործողությունները վերսկսվեն, ապա կործանիչ կլինեն Ադրբեջանի համար. եվրոպացի դիվանագետ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է
ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել ԼՂՀ-ում խոցված ուղղաթիռի առնչությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում