Ուորլիք. Չկա որևէ «չեզոք» գոտի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում, որում նշված է.
«Պարզ լինելու համար, ասեմ, որ չկա որևէ «չեզոք» գոտի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Բայց կա զինված ուժերին բաժանող տարածքներ, որ ոչ ոքի չեն պատկանում»:
Ինչպես հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում, պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ առաքելությանը երաշխիքներ չի տրամադրել ս.թ. նոյեմբերի 18-ին ուղղաթիռի անկման վայրում դիտարկում անցկացնելու համար:
Հիշեցնենք, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ` նոյեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով խոցվել է Արցախի ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռ, որն ուսումնամարզական թռիչք էր կատարում: Այն տարածքը, որտեղ արձանագրվել է միջադեպը, շփման գծին բավականին մոտ է: Հակառակորդը միջադեպից հետո շարունակել է տարբեր տրամաչափերի զենքերից ինտենսիվ կերպով կրակ բացել միջադեպի վայրի ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում