Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայությունն ընդլայնում է իր գործունեության աշխարհագրությունը
Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հայտարարված միջազգային մրցույթի հաղթող Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայությունը հաջողությամբ ավարտել է «Ղրղզստանի Հանրապետության հանրային կառավարման ոլորտի ներքին հսկողության և ներքին աուդիտի համակարգի կարողությունների զարգացում» մեկամյա ծրագրի իրականացումը: Այս մասին հայտնում է «Ամերիա» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ծրագիրը նպատակ ուներ աջակցել Ղրղզստանի կառավարությանը` բարելավելու հանրային ֆինանսների կառավարման ոլորտի գործունեությունը և նպաստելու կառավարության գործունեության արդյունավետության բարձրացմանը` բյուջետային գործընթացի, ներքին աուդիտի, պետական կառավարման ներքին ֆինանսական հսկողության միջոցով:
Ծրագրի շրջանակներում Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության կողմից մշակվել են հանրային համակարգի ֆինանսական կառավարման և հսկողության օրենսդրական ակտերը, ինչպես նաև ներքին աուդիտի աշխատանքը կարգավորող մեթոդաբանական ցուցումները և վարվելականոնները: Աուդիտի կազմակերպման և իրականացման գործընթացի մասով խորհրդատվություն է մատուցվել Ղրղզստանի կրթության և գիտության, աշխատանքի, միգրացիայի և երիտասարդության հարցերի, գյուղատնտեսության և մելիորացիայի նախարարություններին:
Ծրագրի արդյունքում մշակվել են ուսուցողական նյութեր` Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վերապատրաստման կենտրոնի կողմից ներքին աուդիտորների համար դասընթացներ կազմակերպպելու նպատակով:
«Ղրղզստանի Հանրապետության հանրային կառավարման ոլորտի ներքին հսկողության և ներքին աուդիտի համակարգի կարողությունների զարգացում» ծրագրի իրականացման կապակցությամբ Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարար Օլգա Լավրովան իր շնորհակալական նամակում նշել է, որ Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության հետ համագործակցությունը բավականին բեղմնավոր էր, և ծրագիրն իրականացվել է պատշաճ մակարդակով և ներկայացված բոլոր պահանջներին համապատասխան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան