Շվեդիայի դատարանն անփոփոխ է թողել Ասանժի դատավճիռը
Շվեդիայի դատարանը չի բավարարել Վիքիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանների բողոքը և ուժի մեջ է թողել 2010-ին տրված ձերբակալության թույլտվությունը: Այս մասին գրում է ԲԻ-Բի-Սի-ն:
Շվեդիայում Ասանժին մեղադրում են բռնաբարության և 2 կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների համար: Ասանժը, ով հերքում է բոլոր մեղադրանքները, թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից:
Ինչպես ասված է դատարանի վճռում, փաստը, որը Ասանժը դեսպանատանն է ու կալանավորումը չի կարող իրականացվել, բավարար չէ նախկին վճիռը վերանայելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան