Ադրբեջանցի քաղաքագետ. Պետք չէ շփոթել բանակի մարտունակությունը գնվող սպառազինության քանակի հետ
«Չպետք է շփոթել բանակի մարտունակություն հասկացությունը գնվող սպառազինության քանակի հետ: Զենք-զինամթերքի քանակն ընդամենը մարտունակության մի բաղադրիչն է: Պատերազմում ամեն ինչ փորձարկվում է մարտի դաշտում: Ուստի համոզվածությամբ խոսել մեր բանակի աճող մարտունակության մասին վաղաժամ կլինի»,- այս մասին, ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Minval.az տեղեկատվական պորտալը, հայտարարել է քաղաքագետ Ռասիմ Աղաևը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչի մասին է վկայում Ադրբեջանի իշխանությունների կողմից ընդունված, 2015-ին երկրի ռազմական բյուջեն ներկայիս 3.8 մլրդ ԱՄՆ դոլարից 4.8 մլրդ ԱՄՆ դոլարի հասցնելու որոշումը, և թե արդյոք դա նշանակում է՝ Ադրբեջանն ապահովագրում է իրեն կամ պատրաստվում է պատերազմի:
Նա նաև նշել է, որ իր համար ինչ-որ իմաստով կասկածելի է սպառազինության գնումների աճը: Նրա խոսքերով՝ պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևի օրոք ևս մեծ քանակի սպառազինություն է ձեռք բերվել, սակայն «մինչ օրս անհայտ է՝ այդ միլիարդների որ մասն է գնում գեներալների մեծ քանակի գրպանները, որոնք ի հայտ են եկել երկրում վերջին տարիներին: Ուստի պարզ չէ նաև, թե այդ գումարների որ մասն էր հստակ ծախսվում ռազմական տեխնիկայի գնման համար»:
«Այդ գնումներից որո՞նք են նպատակահարմար, արդյոք բարձր գներո՞վ չենք ռազմական տեխնիկա ձեռք բերում: Չէ որ ԶԼՄ-ներում բազմիցս տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե պաշտպանության նախարարությունը մեղմ ասած ոչ միշտ է գնում բարձր որակի զենք-զինամթերք, երբեմն էլ անգամ հնացած սպառազինություն է գնում: Ցավոք սրտի, թափանցիկության բացակայության պայմաններում մենք այդ մասին ոչ մի մանրամասն չենք կարող իմանալ»,- ասել է Աղաևը:
Աղաևը նաև նկատել է, որ այդ ողջ սպառազինությունը մնում է հաճախ զորամասերում՝ ժամանակի ընթացքում վերածվելով անպետք մետաղի կույտի: Նրա կարծիքով՝ ունենալով ռազմավարական ռեսուրսներ՝ Ադրբեջանին չի հաջողվել իրենը պնդել Արցախյան հարցում:
Նյութեր թեմայի շուրջ՝
Միգուցե սպառազինության մի մասը Ադրբեջանը ձեռք է բերել մեզ համար. Մովսես Հակոբյանը հիշել է Մոնթեին
Կարծիքներ. 4 տարիների ընթացքում, Ադրբեջանը 3.35 միլիարդ դոլարի սպառազինություն է ներկրել, որի 80%-ը ՌԴ-ից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան