Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Արագածոտնի մարզպետի եղբորը պատկանող ընկերության դեմ. «Հրապարակ»
Արագածոտնի մարզի բնակիչները վաղուց էին ահազանգում, որ մարզպետ Սարգիս Սահակյանը հատուկ պայմաններ է ստեղծել իր եղբորը պատկանող «Ես և նա» շինարարական կազմակերպության համար, որն ինչ-որ հրաշքով հաղթող է ճանաչվում բոլոր տենդերներում և իրականացնում է մարզում պետական ծրագրերով կատարվող շինաշխատանքները: Ինքը՝ մարզպետը, ժխտում էր, որ, չարաշահելով պաշտոնական դիրքը, օգնել է եղբորը՝ մրցույթներ շահել: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Երեկ, սակայն, Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հաստատել է «Հրապարակ»-ի տեղեկությունը, որ «Ես և նա» կազմակերպության գործունեության վերաբերյալ հարուցված քրեական գործ կա. «Գործը հարուցվել է Քրօր. 308 հոդվածով՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը»: Կատարվում է նախաքննություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան