Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրն արդեն խորհրդարանում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ երեկ երեկոյան Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը «հասել» է խորհրդարան: Այսօր արդեն պայմանագիրը կուղարկվի հանձնաժողովներին և խորհրդարանական խմբակցություններին: ԵՏՄ պայմանագիրը նախատեսվում է քննարկել երեք հանձնաժողովներում՝ ԱԺ արտաքին հարաբերությունների, տնտեսական հարցերի և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երկուշաբթի՝ նոյեմբերի 24-ին կանխատեսվում է խորհրդարանական լսումներ անցկացնել Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի շուրջ: Ենթադրվում է, որ խորհրդարանն այն կքննարկի առաջիկա՝ դեկտեմբերի 1-ից 4-ը կայանալիք հերթական ԱԺ քառօրյայում: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկա քառօրյայում պետք է քննարկվի նաև 2015 թվականի բյուջեի նախագիծը, ուստի բացառված չէ, որ ԵՏՄ պայմանագրի հերթ չհասնի, այն քննարկելու նպատակով ԱԺ արտահերթ նիստ հրավիրի: