«Աշտարակ կաթ»-ը կաթի դիմաց չի վճարել գյուղացիներին
«Աշտարակ կաթ» ընկերությունն արդեն մի քանի ամիս է՝ գնված կաթի դիմաց չի վճարել գյուղացիներին: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին դրա վերաբերյալ դժգոհություն են հայտնել Ճամբարակի տարածքի Վահան, Թթուջուր, Մարտունի, Գետիկ և Այգուտ համայնքների բնակիչները:
«Տարածքի համայնքներում կաթի մթերումն իրականացնող «Աշտարակ» կաթ ընկերությունը օգոստոս ամսից մինչ օրս չի վճարել շահառու տնտեսություններից գնված կաթի դիմաց»,-հայտնում են մարզպետարանից:
Թթուջուր համայնքի ղեկավար Վիգեն Սահակյանը Panorama.am-ին ասաց, այս պահին գյուղացիները հրաժարվում են ընկերությանը կաթ վաճառել, նախընտրելով այն տալ այլ ընկերություններին:
«Նախկինում ամեն տասնհինգօրյակից հետո վճարում էին, հետո այնպես էր ստացվել, որ վեց տասնհինգօրյակի գումար չէին վճարել: Հոկտեմբերին մարեցին, բայց հիմա էլի եթե չեմ սխալվում, մեկ ամսվա գումար չեն վճարել, մոտ 4-5 մլն դրամ գումար է ընկերությունը պարտք գյուղացիներին: Կոնկրետ չեն ասում չենք տա, ասում են, էսօր կտանք, վաղը կտանք, էսօր-էգուց, էսօր-էգուց»,-ասաց գյուղապետ Սահակյանը:
Գյուղ այցելած մարզպետին գյուղացիները խնդրել միջամտել խնդրին:
«Մարզպետն ասաց, որ շատ մտահոգ է: Երևի խնդիրը քննարկելու է ընկերության ղեկավարի հետ, որովհետև միայն մեր գյուղը չէ, ընդհանուր խնդիր է, ողջ տարածաշրջանի հետ կապված»,-նշեց գյուղապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան