
Կոնդի բնակիչների բնակապահովման խնդրի լուծումը` կառավարության նիստի օրակարգում
Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հերթական անգամ ընդունել է Երևանի Կոնդ թաղամասի բնակիչների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարը ներկայացրել է նախորդ հանդիպումից հետո ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության կողմից իրականացված և իրականացվելիք քայլերի հերթականությունը, այդ թվում՝ մատնանշելով, որ առաջիկա կառավարության նիստի օրակարգում ընդգրկվելու է Կոնդի բնակիչների բնակապահովման խնդիրների վերաբերյալ հարցը:
Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին, նոյեմբերի 17-ին քաղաքաշինության նախարարը նույնաբովանդակ հերթական անգամ հանդիպել էր նաև Ֆիրդուսի թաղամասի իրացման տարածքի բնակիչների հետ: