Չնայած համեմատաբար բարձր եկամուտներին՝ Ադրբեջանում միջին կենսամակարդակը զիջում է Հայաստանին. հետազոտություն

Չնայած համեմատաբար բարձր եկամուտներին, որոնք այդ թվում կապված են նավթի արտահանման հետ, Ադրբեջանում միջին կենսամակարդակն այնքան էլ բարձր չէ: Այն ցուցանիշների մեծ մասով զիջում է ՌԴ-ին, իսկ մի քանիսով՝ Հայաստանին: Այս մասին ասված է Նիկիտա Մենդեկովիչի հոդվածում, որը հրապարակվել է «Կովկասագետների գիտական ընկերության» կայքում:

Հոդվածում նշված է, որ Ադրբեջանում մասնավորապես միջին բնակչի սնվելու որակն ավելի վատ է, քան թե Հայաստանի միջին բնակչի մոտ: Էականորեն ցածր է կենդանական ծագման սննդի օգտագործումը, ինչպես նաև մրգերի ու բանջարեղենի: Ըստ ցուցանիշների՝ Հայաստանի բնակիչների բնակության պայմանները նշանակալիորեն բարվոք են, քան Ադրբեջանում:

Հեղինակն ուսումնասիրել է Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայության տվյալները՝ փորձելով պատկերացնել երկրի բնակիչների կյանքի պայմանները մարդկանց կենցաղը բնութագրող բնական ցուցանիշների հիման վրա:

«Նախ դիտարկենք ցանկացած հասարակության հիմքերից հիմքը՝ բնակչության սնվելու խնդիրը: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ադրբեջանական տնային տնտեսությունը սննդի ու ոչ ալկոհոլային ըմպելիքների ձեռքբերման համար ծախսել է 2013-ի ծախսերի ընդհանուր ծավալի 41.5 տոկոսը. քաղաքային միջավայրում՝ մոտ 40 տոկոս, գյուղական միջավայրում՝ 42: Այս ցուցանիշը գրեթե համապատասխանում է տարածաշրջանային մակարդակին (Հայաստանում ավելի քան 47 տոկոս է), սակայն նշանակալիորեն բարձր է, քան ԱՊՀ ավելի զարգացած երկրներում՝ Բելառուսում (37.7 տոկոս), ու ՌԴ-ում (31.2 տոկոս): Սննդի համար ծախսերի բարձր մակարդակը գործոն է, որը խիստ կերպով սահմանափակում է ծախսերի մյուս խմբերը, այդ թվում՝ կապված բժշկության ու մշակութային կյանքի հետ: Համեմատելու համար նշենք, որ Ադրբեջանում տնային տնտեսությունների՝ սննդի համար նախատեսված ծախսերը մոտիկ են ՌԴ-ի ամենաաղքատ՝ բնակչության 10-րդ խմբի ծախսերին»,- ասված է հրապարակման մեջ:

Հեղինակը նաև դիտարկում է սննդամթերքի փաստացի օգտագործումն Ադրբեջանում, Հայաստանում ու Ռուսաստանում, որը հաշվարկված է ԱՊՀ-ի վիճակագրական կոմիտեի մեթոդաբանությամբ: Նրա խոսքերով՝ սննդի հարցում առավել ճգնաժամային ցուցանիշը համարվում է կենդանական ծագման սննդի օգտագործումը, քանի որ դրա օգտագործման հարցում բավարարվածությունը կանխորոշում է մարդու նորմալ ֆիզիկական ու հոգեբանական զարգացումը, հատկապես՝ հասունացման շրջանում:

«Կաթի ու կաթնամթերքի օգտագործումը գրեթե նույն մակարդակի վրա է դիտարկվող բոլոր երկրներում, սակայն Ադրբեջանը մսային սննդի օգտագործմամբ զգալիորեն զիջում է թե՛ ՌԴ-ին, թե՛ Հայաստանին: Այս հանգամանքը աչք է ծակում՝ հաշվի առնելով ադրբեջանական ավանդական խոհանոցում մսի նշանակալից դերը»,- նկատում է Մենդեկովիչը:

Նրա խոսքերով՝ Հարավային Կովկասի երկու դիտարկվող երկրների համար էլ բնորոշ է բանջարեղենի ու մրգերի օգտագործումն ավելի շատ, քան ՌԴ-ին: Դա բացատրվում է նաև կլիմայական առանձնահատկությամբ և նման դեպքերի համար սովորական, օրաբաժնում ոչ բավարար քանակի մսամթերքի կիրառումը փոխհատուցելու նպատակով բուսական սննդի բաժնի ավելացմամբ:

«Դա բավականին ցայտուն է ցույց տալիս սննդի էներգետիկ արժեքի համեմատությունը: Այս ցուցանիշը միջին ադրբեջանցու օրաբաժնում կազմում է 2905 կկալ, ընդ որում՝ կենդանական ծագման սնունդը կազմում է 18 տոկոս, ՌԴ-ի քաղաքացու համար՝ 3358 կկալ՝ 24 տոկոս, իսկ հայերի համար՝ 2809 կկալ՝ 24.06 տոկոս: Այն հարցը, թե ինչպես է կենդանական ծագման սննդի ցածր մակարդակն օրաբաժնում ազդում ազգի առողջության վրա, առանձին հետազոտության թեմա է»,- նշված է հոդվածում:

Նյութում նաև նշված է, որ հիմքեր չկան ակնկալելու, թե Ադրբեջանում ընդհանուր մակարդակը մոտ ժամանակներում կփոխվի:

Հեղինակը դիտարկում է ևս մի ցուցանիշ՝ ուսումնասիրվող տնային տնտեսություններում տևական օգտագործման իրերի, մասնավորապես՝ կենցաղային տեխնիկայի առկայությունը:

«Հարավային Կովկասի երկու դիտարկվող երկրներն էլ զգալիորեն զիջում են Ռուսաստանին կենցաղում գրեթե բոլոր դասի երկարատև օգտագործման առարկաների ապահովմամբ: Ցուցանիշների մեծ մասով Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարբերությունը մեծ չէ, սակայն ավտոմոբիլիզացմամբ ու կոմպյուտերացմամբ հայերն առաջ են: Իսկ եթե դիտարկենք բջջային սարքավորումների հասանելիությունը, ապա հարաբերակցությունն այսպիսին է. 112.4 բջջային հեռախոս Հայաստանի 100 բնակչին, 107.6՝ Ադրբեջանի 100 բնակչին, Հայաստանի ցուցանիշն էականորեն բարձր է»,- նշված է նյութում:

Հեղինակը նաև նշում է, որ Ադրբեջանում կացարանով ապահովվածությունը՝ մարդուն բաժին ընկնող տարածքի մակերեսով, խստորեն տարբերվում է Հայաստանի նույն ցուցանիշից:

«Այսպես, թե այնպես, հաշվի առնելով դիտարկված տվյալները՝ չի կարելի պնդել, թե Ադրբեջանն առաջ է անցնում հարևան Հայաստանից կենսամակարդակով, որի հետ մրցակցությունը բոլոր բնագավառներում դարձել է գրեթե ավանդական երկու պետությունների համար: Կարելի է ենթադրել, որ այս պարագայում ազդում է բնակչության մի մասի ձեռքում գերեկամուտների կուտակումը և սոցիալական համակարգերի ազդեցիկ չլինելը, որոնք պատասխանատու են հասարակական արտադրանքի վերաբաշխման համար՝ սոցիալական խնդիրները լուծելու նպատակով»,-ասվում է հրապարակման մեջ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}