Երևանում նախատեսված 68 ռեստորանից ստուգվել է 42-ը
Երևանում ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տարեկան ծրագրով նախատեսված է ստուգում իրականացնել հանրային սննդի 68 օբյեկտներում: Նոյեմբերի մեկի դրությամբ ստուգվել է 68 օբյեկտ, որից 10-ում խախումներ չեն հայտնաբերել: Նման տվյալներ Panorama.am-ին տրամադրեց ծառայության աշխատակազմի ղեկավար Հ. Գևորգյանը:
24 օբյեկտի ստուգման վերաբերյալ որոշումները չեղյալ են համարվել, երկուսի վերաբերյալ որոշումները կասեցվել են: Չեն հստակեցվում նման որոշումների պատճառները:
Ստուգված տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են կառավարության որոշման, «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի խախտումներ: Թե օրենքի ինչ պահանջներ են խախտվել, ծառայության աշխատակազմի ղեկավարը չի հստակեցրել: Չնայած տնտեսվարողների անունները նշելու վերաբերյալ հստակ հարցին, ծառայությունից ձեռնպահ են մնացել նշել, թե որ տնտեսվարողն ինչպիսի խախտում է արձանագրել:
Ծառայության աշխատակազմի ղեկավարի գրավոր պատասխանում նաև նշված է, որ բոլոր տնտեսվարողները, որոնց մոտ խախտումներ են հայտնաբերվել, ենթարկվել են վարչական պատասխանատվության, տրվել են հանձնարարականներ խախտումների վերացման վերաբերյալ: Իրականացվել է վերահսկողություն հանձնարարականների կատարման մասով:
Ելնելով ծառայության աշխատակազմի ղեկավարի տրամադրած տվյալներից, կարելի է եզրակացնել, որ բոլոր մարզերում հանրային սննդի օբյեկտները գործում են օրենքների խախտումներով, մատերի վրա կարելի է հաշվել այն տնտեսվարողներին, որոնք ստուգման ընթացքում օրենքի պահանջների խախտումներ չեն ունեցել:
Նախորդող հրապարակումներ՝
Սննդի անվտանգության ծառայության թիրախում այս տարի ռեստորանային ծառայություններն են
Ի՞նչ է գտել ՍԱՊԾ-ն Արարատի ռեստորաններում
Արագածոտն, Արմավիր. Ստուգված գրեթե բոլոր ռեստորաններում խախտումներ են հայտնաբերվել
Տավուշի հանրային սննդի 10 օբյեկտներում խախտումներ են հայտնաբերվել
Վայոց Ձորի ռեստորաններն աշխատել են օրենքների խախտումներով
Կոտայքում 21 ռեստորաններից միայն 5-ում խախտումներ չեն գտել
Ի՞նչ խախտումներ են գտել Լոռու մարզի ռեստորաններում
Առավել մեծ թվով ռեստորաններ ստուգվել են Գեղարքունիքում