Աբաշին. ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը չի հանգեցնի ՌԴ արտագաղթող հայաստանցիների թվի էլ ավելացման
«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը չի հանգեցնի Ռուսաստան արտագաղթող Հայաստանի քաղաքացիների թվի ավալացման»,- «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել պատմական գիտությունների դեկտոր, Սանկտ-Պետերբուրգում Եվրոպական համալսարանի Անտրոպոլոգիայի ֆալուլտետի և «British Petroleum»-ի անվանական պրոֆեսոր Սերգեյ Աբաշինը:
«Ըստ ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության տվյալների, Ռուսաստանում մշտապես գտնվում է շուրջ 500 հազար ՀՀ քաղաքացի (չհաշված Ռուսաստանի քաղաքացիություն ընդունածներին): Այս թիվը բավական կայուն է: Ես կարծում եմ, որ ԵՏՄ-ին անդամակցությունը և բնակության, աշխատանքի տեղավորման պահանջների որոշակի թեթևացումը չի հանգեցնի Ռուսաստան արտագաղթող Հայաստանի քաղաքացիների թվի էական ավալացման: Ավելի շուտ կարէլի է խոսել այն մասին, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում օրինականացման նոր հնարավորությունները թույլ չեն տա նվազեցնել նմանատիպ ներգաղթյալնեի թվաքանակը»,- նշել է Սերգեյ Աբաշինը: