Վարդան Պետրոսյան. Մեկ տարի է նստած եմ լուռումունջ, անխոնջ, կնստեմ ավելին
«Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի վայրի զննության արձանագրությունը չի կազմվել դեպքի օրը` վթարից անմիջապես հետո, այն լրացված է տարբեր գույնի գրիչներով, հանդարտ ձեռագրով»,- դատական այսօրվա նիստում հայտարարեց Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նշեց, որ այս ամենն իրեն հիմք են տալիս ենթադրելու, որ արձանագրությունը կազմվել է քննիչի աշխատասենյակում:
«Իմ վարկածն այն է, որ իրենք գծել են գծագրերը, չի համընկել վթարի մեխանիզմի հետ, դրա պատճառով նորից են գծել, դրա համար էլ մի ընթերակային չի լինում գտնել, իսկ երկրորդ ընթերակայի ստորագրությունը չի պատկանում իրեն»,- ասաց նա:
Վարդան Պետրոսյանի մյուս փաստաբան Սամվել Ջաղինյանն էլ կարծիք հայտնեց, որ երկրորդ ընթերական՝ Գրիշա Գասպարյանը, ով նաև դատարանում ցուցմունք է տվել, հերթապահ ընթերակա է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ի դատական նիստի ժամանակ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դեպքի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ճանաչելու միջնորդություն է ներկայացրել: Դատարանն այդ միջնորդության վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս:
Վ. Պետրոսյանի փաստաբան Սամվել Ջաղինյանն էլ անդրադարձավ ձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին իրենց միջնորդությունը մերժելուն:
Հիշեցնենք, որ նախորդ նիստին փաստաբան Ն. Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել ձեռագրաբանական համապատասխան փորձաքննության ենթարկել ընթերակա Գրիշա Գասպարյանի ստորագրությունը՝ արդյո՞ք ինքն էր ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրության տակ, թե ոչ:
Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ նշանակել դատաձեռագրաբանական և դատափաստաթղթաբանական համալիր փորձաքննություն Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի զննության հետ կապված բժշկական փաստաթղթերով: Նա նշեց, որ Վ. Պետրոսյանի խմած լինելու մասին բժշկական փաստաթղթերում կատարվել են տեսանելի փոփոխություններ, ջնջումներ, ավելացումներ:
«Ընդունենք նշանակեցինք փորձաքննություն, պարզվեց կեղծված է, տակը գրված է եղել, որ սթափ չի, ինչ-որ մի աստիճանի խմածություն է, հիմնավորենք, որ դա արել է վկա ավագ բուժքույրը, գլխավոր բժիշկը: Ի՞նչ է տալու դա մեզ: Ունենալու ենք կասկած, հանցագործություններ կատարած մի քանի անձ, որ այդ գործի հետ կապ չունի»,- ասաց նա:
Վարդան Պետրոսյանն իր խոսքում ասաց, որ ներկայացված միջնորդությունը՝ անսթափության հետ կապված, ժամանակի իմաստով պատահական չէ, համապատասխանում է կոնկրետ ժամանակահատվածի, սակայն այդ մասին կխոսի իր վերջին խոսքում: Նա նշեց, որ կանգնած են փակուղու առաջ:
«Մեկ տարի է նստած եմ, կնստեմ ավելին: Ես նստած եմ լուռ, անխոնջ, լուռումունջ, ես սպասեմ եմ, որ աշխատեն բոլորը, որ դատարանը հնարավորություն ունենա օբյեկտիվ գնահատական տալ: Տարօրինակ մարտավորություն է, որ ձգձում են դատական նիստերը: Այս միջնորդությունը թողնում եմ, որ դատարանը որոշի, թողնում են դատարանի հայեցողությանը»,- ասաց նա:
Նիստը ընդմիջվել է, դատավոր Վաղինակ Մկրտչյանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ տուժող կողմի ներկայացուցչի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար:
Խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ դատավորն ասաց, որ մերժում են Ռ. Բալոյանի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Նախորդող հրապարակումներ՝
«Ձևական պատճառաբանություններով Վարդան Պետրոսյանը կխուսափի պատժից». Միջնորդության վերաբերյալ
Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվեց
Վարդան Պետրոսյանի գործով վկան մոռացել է ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրությունը
Վարդան Պետրոսյանի պաշտպանները դատական նիստին չներկայացան
Վարդան Պետրոսյանի գործով նոր պաշտպան է ներգրավվել
Վարդան Պետրոսյանի գործով հարցաքննվեց ավտոտեխնիկական փորձաքննությունը կատարած մասնագետը
Վարդան Պետրոսյանը՝ տուժողներին. Ես դուրս կգամ ու բոլոր հարցերին կպատասխանեմ
Վարդան Պետրոսյանի գործ. Փաստաբանը ներկայացնում է նոր լուսանկարներ
Բժիշկ. Վարդան Պետրոսյանի մոտ խմածության ցուցանիշը եղել է զրո
Վկաները պնդեցին, որ Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չեն զգացել
Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմին զգուշացում կտրվի` պաշտպանին սպառնալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները