Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը՝ իրեն մեղադրողի պաշտպանի դերում
Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով դատական այսօրվա նիստի ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հանդես եկավ երկրորդ միջնորդությամբ, այս անգամ՝ մեղադրող Սարգսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ:
«Սույն գործով վերահսկող դատախազը ոչ միայն չի ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները գործի քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ապահովելու համար, այսօր էլ առարկում է օրենքով սահմանված կարգով գործում առկա բացերը վերացելու, թերություններն ուղղելու ուղղությամբ տուժող կողմի բոլոր քայլերը: Մեղադրողի քայլերն ողջամիտ կասկած են հարուցում սույն գործով նրա անկողմնակալության մեջ, ուստի այլևս չի կարող մասնակցել սույն քրեական գործով վարույթին: Մեղադրող Սարգսյանի դեմ հայտնում եմ բացարկ»,- իր միջնորդությունը հիմնավորեց Ռ. Բալոյանը:
Մեղադրող Սարգսյանը նշեց, որ միջնորդությունը վերաբերում է նախաքննության ընթացքին իբր իր կողմից թույլ տված բացթողումներին, բայց թե ինչու է ներկայացվում նախաքննությունից 7-8 ամիս անց, չի հասկանում. «Եթե ես Բալոյանի ներկայացրած միջնորդությունը չառարկեի, այս միջնորդությունը չէր լինի»:
Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլա Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ նախապես մշակված սցենար է. «Նախորդ նիստի ժամանակ դուք մերժեցիք իմ կողմից ներկայացված այնպիսի միջնորդությունը, որը ենթակա չէր մերժման: Ուզում էիք հակակշիռ ստեղծել. Բալոյանը ներկայացնի, դատախազը մերժի, Բալոյանն էլ բացարկ հայտնի»:
Վարդան Պետրոսյանն էլ ասաց, որ զավեշտալի վիճակ է ստեղծվել, երբ ամբաստանյալը պաշտպանում է իրեն մեղադրողին. «Ես պաշտպանում եմ մեղադրողին: Իրավունք չունեմ մտածելու անգամ, որ ինչ որ նախնական պայմանավորվածություններ են եղել: Հանձինս մեղադրողի՝ տեսնում եմ պրոֆեսիոնալ, զուսպ մարդու: Ինքս կանգնում են պաշտպան ինձ մեղադրողին»:
Խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո դատավոր Վաղինակ Մկրտչյանն ասաց, որ Ռ. Բալոյանի կողմից դատախազին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը մերժում են:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է նոյեմբերի 26-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Վարդան Պետրոսյան. Մեկ տարի է նստած եմ լուռումունջ, անխոնջ, կնստեմ ավելին
«Ձևական պատճառաբանություններով Վարդան Պետրոսյանը կխուսափի պատժից». Միջնորդության վերաբերյալ
Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվեց
Վարդան Պետրոսյանի գործով վկան մոռացել է ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրությունը
Վարդան Պետրոսյանի պաշտպանները դատական նիստին չներկայացան
Վարդան Պետրոսյանի գործով նոր պաշտպան է ներգրավվել
Վարդան Պետրոսյանի գործով հարցաքննվեց ավտոտեխնիկական փորձաքննությունը կատարած մասնագետը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները