Արհեստագործական ուսումնարանների նկատմամբ վստահությունը նվազել է. Ա. Բաշխյան
«Հայաստանի քոլեջներն ու արհեստակագործական ուսումնարաններն իրենց շենքային պայմաններով, գույքով անմխիթար վիճակում են: Բացի այդ, արհեստագործական ուսումնարաններն իրենց կրթության որակով հավատ չեն ներշնչում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:
Նրա խոսքով, արհեստագործական ուսումնարանների գույքը դեռևս խորհրդային շրջանի ժամանակաշրջանինն է, դրանք չեն թարմացվել, եթե անգամ թարմացվել են, ապա տարածված մի քանի մասնագիտությունների գծով, բայց ոչ այն մասնագիտացումների գծով, որի կարիքը կա, օրինակ՝ վերելակի մասնագետներ, շինարարության ոլորտում մասնագիտություններ, վարորդներ:
«Վերելակների գծով մասնագետների մեծ կարիք կա, բայց չգիտեմ, որտեղ են նրանց պատրաստում»,- ասաց Ա. Բախշյանը:
Նա նշեց, որ ուսումնարանները պետք է համալրվեն լավ մասնագետներով, ովքեր հասկանում են ոլորտից: Օրինակ Ա. Բախշյանն ասաց, որ արհեստագործական ուսումնարաններից մեկի տնօրեն է նշանակվել մանկապարտեզի վարիչ, մի դեպքում՝ դասվար, մեկ այլ դեպքում էլ՝ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մի հարկահավաք:
«12-ամյա կրթություն նշանակում է այդ բնագավառի մեջ մտնող հաստատությունների զորացում, կադրեր, որոնք կկարողանա պետության պատվերը պատշաճ կատարել իրենց իջեցված մասնագիտությունների գծով: Մինչդեռ պատահական մարդիկ են դառնում այդ հաստատությունների տնօրեններ: Արհեստագործական ուսումնարանների կրթությունն իր որակով չի կարող հավատ ներշնչել»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ ուսումնարաններում սովորողների թիվը նվազել է, քանի որ վստահությունը նման կարևոր ուսումնական հաստատությունների նկատմամբ նվազել են:
Ա. Բախշյանը նշեց, որ դրանց նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար պետք է ընդգրկել ստեղծագործ մարդկանց, որպեսզի կարողանան այս փոսից հանել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա