13:31 22/11/2014

«Արմինկո»-ի 79% բաժնեմասը կբաժանվի հինգ հոգու միջև

Նոյեմբերի 26-ին տեղի ունենալիք նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տալու «Արմինկո» ՍՊԸ-ի բաժնեմասը օտարելուն:

Որոշման նախագծից Panorama.am-ը տեղեկացավ, որ հիմք ընդունելով ընկերության ու տրանսպորտի կապի նախարարության գրությունները, ինչպես նաև «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 14-րդ կետը, հանձնաողովը որոշում է տալու «Արմինկո» ՍՊԸ-ի մասնակից «Արաբեսկ» ընկերության 79% բաժնեմասից 20-ական տոկոս օտարել ՀՀ քաղաքացիներ Անդրանիկ Ալեքսանյանին ու Արման Ներսիսյանին, 25 տոկոս Գրիգոր Սաղիյանին, 15 տոկոս՝ Սուրեն Մանուկյանին:

Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Արմինկո ընկերությունը 1992 թ–ից առաջարկում է Ինտերնետ հասանելիության ծառայություններ Հայաստանում։ Ընկերությունը ստեղծել ևշահագործում է 1 Գբիթ/վրկ թողունակությամբ քաղաքային օպտիկամանրաթելքային առանցքային ցանց։ Ինտերնետին միացումը Արմինկոն ապահովում է Fibernetև GNC-Alfa ընկերությունների կապուղիներով։ Արմինկոն, ամբողջ ՀՀ տարածքում, տրամադրում է Ինտերնետին միացում ԴիԷսԷլ (DSL), ռադիո և օպտիկամանրաթելքային տեխնոլոգիաներով:

Արմինկոն վարում է էլեկտրոնային համարակալման Հայաստանի Electronic Numbering (ENUM) համակարգը։ Արմինկո ցանցը միացված է NetSys, Cornet, Web, Xalt (Xternet Network), ADC ընկերությունների և Freenet ցանցերին։ Արմինկո ցանցում տեղադրված են ավելի քան 1000 Վեբ ռեսուրսներ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}