ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը բացառում է
«Նման բան չկա, սուտ է դա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը` մեկնաբանելով մամուլում հրապարակված լուրը, թե օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՅԴ պատվիրակությունը երկարաժամյա հանդիպում են անցկացրել, որի ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն ՀՅԴ-ի՝ կառավարության մաս կազմելու վերաբերյալ:
ՀՅԴ-ական գործիչն ասաց, որ նման տեղեկություն չունի և անգամ համոզված է, որ նման բան չկա. «Ես բացառում եմ, որ ՀՅԴ-ն բանակցություններ է վարում կառավարության մաս կազմելու համար»:
Ըստ նախկին նախարարի` ՀՅԴ-ի կուրսն այսօր դեպի սահմանադրական բարեփոխումների իրականացումն է տանում, մնացած ամենը սուտ է. «Չկա այդպիսի բան, սուտ է»:
Նշենք, որ ՀՅԴ-ի՝ կոալիցիայի մաս կազմելու մասին խոսակցությունները շրջանառվում են դեռ ամռանից և ավելի թեժացանն այն բանից հետո, ինչ Դաշնակցությունը լքեց քառյակի ձևաչափը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները