Շահումյանում ընդդեմ գործող գյուղապետի իր թեկնածությունն է առաջադրել նրա հորեղբորորդին. «Հրապարակ»
Թեև ոչ իշխանական ուժերն առանձնապես հետաքրքրություն չեն ցուցաբերում ՏԻՄ ընտրությունների նկատմամբ և որոշել են մանր-մունր գործերով չզբաղվել ու իշխանությունը միանգամից և ամբողջական վերցնել, բայց դա չի խանգարում, որպեսզի ՏԻՄ ընտրություններն անցնեն թեժ մրցակցության պայմաններում: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Վիճակը սրված է հատկապես Արմավիրի մարզի Շահումյան համայնքում, թեպետ ընտրությունները դեկտեմբերի 14-ին են, բայց նախընտրական կրքերն արդեն եռում են: Այստեղ ոչ միայն երկու ՀՀԿ-ականների, այլև մի ամբողջ ազգուտակի միջև է թեժ պայքար գնում:
«Գործող գյուղապետ Արթուր Յայլոյանի դեմ թեկնածություն է առաջադրել հորեղբորորդին՝ Արայիկ Յայլոյանը: Գյուղում մեծ դժգոհություն կա գյուղապետի դեմ, ով, ասացին, գողության համար նախկինում դատապարտվել է»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան