Հացի արտադրության ծավալները նվազել են. «Ժողովուրդ»
Հացն այն բացառիկ սննդատեսակն է, որի սպառման անկումն ուղղակի կապված է արտագաղթի հետ: Այսինքն՝ եթե հացի սպառումը նվազել է, ապա նվազել է նաև ՀՀ բնակչությունը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների ուսումնասիրությունից «Ժողովուրդ»-ը պարզել է, որ այս տարի հացի արտադրության ծավալներն անցած տարվա համեմատ նվազել են 1,8 տոկոսով: Այս տարվա ինն ամիսներին արտադրվել է 218 հազար 800 տոննա հաց՝ անցած տարվա 221 հազար 900 տոննայի դիմաց:
«Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստանի մշտական բնակչությունը պաշտոնապես եղել է 3 միլիոն 19 հազար: Այսինքն՝ եթե հացի 1,8 տոկոսի նվազումը համամասնությամբ տարածենք նաև բնակչության թվի վրա, ապա կստացվի, որ Հայաստանի բնակչությունը վերջին մեկ տարում նվազել է 54 հազար մարդով»,-գրել է թերթը: